Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյան. Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով

Հովիկ Աբրահամյան. Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով
26.03.2016 | 13:00

Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։ «Բոլորին կոչ եմ անում իշխանափոխություն իրականացնել սահմանադրական ճանապարհով, թող աշխատեն, շատ ձայներ հավաքեն։ Այդ ժամանակ էլ իշխանության կգան։ Այդ պատճառով էլ իշխանափոխության կարիք չկա։ Ավելին՝ դրա ժամանակը չկա»,- ասել է վարչապետը։

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ